NEWS.am–ի ընթերցողներից մեկը խմբագրություն է ուղարկել մի տեսանյութ, որտեղ անհայտ անձը մեքենան վարում է մայթով։
Ականատեսի խոսքով, դեպքը տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում, վարորդը Իսահակյան փողոցի մայթով հասել է մինչեւ Տերյան փողոց։ Նշենք, որ այդ պահին մայթով բազմաթիվ անցորդներ էին անցնում։











