Հայտնի է դարձել, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, մասնակցել Արդարադատության նախարարությունում անցկացված քննարկմանը։
ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ Շուշան Փաշինյանը «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցում, նաև պրակտիկա է անցնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ Սրբուհի Գալյանը հրապարակել էր տեսանյութ՝ անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումների վերաբերյալ։ Տեսանյութում երևում է Շուշան Փաշինյանը:





























