ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կազմել է 363.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.09 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (աճել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364-366.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 424–430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.05–4.16 դրամով, վաճառվում է 4.24–4.49 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 361 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.20 դրամով: