Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ղազախստանը չի համապատասխանում «Եվրատեսիլ-2027»-ին լիիրավ մասնակցության չափանիշներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանը չի մտնում Եվրոպական հեռարձակման տարածք, Եվրոպայի խորհրդի անդամ չէ և այդ կազմակերպությունում չունի պաշտոնական դիտորդի կարգավիճակ։


























