ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։ 

ԱԺ–ից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։ 

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։