Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնն առ այսօր ապրում է իր երկրպագուների երազներում: Նրան նախկինի պես աստվածացնում են, երկրպագում, թեեւ երգչի մահից անցել է արդեն երեք տարի:

2009թ. հունիսի 25-ի առավոտյան Մայքլը կորցրեց գիտակցությունը: Բժիշկները նրա մահն արձանագրել են տեղական ժամանակով ժամը 14:26-ին: Մահից հետո տեւական դատաքննություն կայացավ, արդյունքում բժիշկ Կոնրադ Մյուրեյի նկատմամբ դատավճիռ կայացվեց:

Երգչի մահվան օրը նրա հայրենիքում նշում են Ջեքսոնի հիշատակի օրը: Իլինոյսի Գերի քաղաքում, որտեղ Ջեքսոնների ընտանիքն ապրել է մինեչւ 1969թ., հունիսի 25-ը Հիշատակի օր է հայտարարված: Արդեն մի քանի տարի նրանց տոն դռներն այդ օրը բաց են բոլոր ցանկացողների համար:

Բացի այդ, հարյուրավոր երկրպագուներ արդեն ուղղաթիռային շրջագայություն են պատվիրել նրա հայտնի «Նեւերլենդ» առանձնատան վրայով: ԱՄՆ-ում այս օրը բարեգործական համերգներ ու աճուրդներ են կայանում, որտեղ ստացված միջոցները ուղղվում են կարիքավոր եւ հիվանդ երեխաների աջակցության հիմնադրամին: