Գյումրիում, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ, կայացավ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների համար կառուցված եւ նախորդ ամիսներին կայացած վիճակահանությունների ժամանակ չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում, Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում երկրորդ փուլով կառուցված բոլոր` 1756 բնակարանների բաշխվեցին: Իսկ բնակարաններ ստացած ընտանիքները երկար սպասված բնակարանամուտը վերջապես հնարավորություն կունենան տոնել միայն առաջիկա շաբաթվա ընթացքում:

«Շիրակ կենտրոնի» կողմից, ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ այս` բնակբաշխման վերջին վիճակահանության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել է: