Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Աբովյան-Արզնի  ճանապարհի 1-ին կմ-ին   «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  հանդիպակաց ընթացող «ՎԱԶ- 2121»-ին (ՆԻՎԱ):

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: