Ոստիկանության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանություն է ներկայացել Վարդենիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ եւ հանձնել  20 տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: