Վայոց ձորի Արփի գյուղում՝ ապակու հանքի արտադրամասի մոտակայքում, տրակտոր է շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Կամացու» մակնիշի տրակտորը (վարորդ` 35-ամյա Հովիկ Հակոբյան) շրջվել է ձորակը: Փրկարարները Հ. Հակոբյանին դուրս են բերել տրակտորից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























