Կրծքով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում… «Վստահություն» ՀԿ-ն կազմակերպել է ֆլեշ-մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:

Միջոցառմանը մասնակցել են երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ եւ «գործողություններով» փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության եւ դրա բացառման դեպքում բացասական հետեւանքների հետ:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ով իր աջակցությունն է հայտնել կազմակերպիչներին, հաղորդում է «Լրագիրը»: