Աբովյանի քաղաքում Ռոսիա օգոստոսի 23 փողոցի խաչմերուկում այսօր` հոկտեմբերի 17-ին  իրար են բախվել « Նիսան Սաննի » եւ  «Մերսեդես 320 » մակնիշի ավտոմեքենաները:  Այս մասին NEWS.am-ին ահազանգեցին ականատեսները, իսկ տեղեկությունը հաստատեցին ոստիկանության Աբովյանի բաժնից:

Բարեբախտաբար վթարը միմիայն նյութական վնասով է սահմանափակվել: Ականատեսների փոխանցմամբ` «Նիսան Սաննի»-ի  ղեկին ոստիկանության Աբովյանի բաժնի կապիտան է եղել: Սակայն ոստիկանության Աբովյանի բաժնից փոխանցեցին, որ այլ տվյալներ չունեն եւ մանրամասները ճշտվում են: Հետաքննությունը վարում է ճանապարհային ոստիկանությունը: