Լոռիի մարզի Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորության վրա գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են, թունավոր նյութերը սկսել են լցվել Դեբեդ գետը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 18.43-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել Ալավերդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: