Հրդեհ է բռնկվել Երեւանի Անդրանիկի փողոցում գտնվող մանկապարտեզում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 19.58-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,

դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 69 հասցեում՝ 93-րդ մանկապարտեզում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել՝ 20.30-ին: Առաջին հարկում՝ դաստիարակչուհու սենյակում, այրվել է պատուհան եւ գույքը՝ մասամբ, ծխախեղդվել է 2 թութակ: