Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պահակակետում այրվել է պատի փայտյա երեսապատումը (մոտ 1 քմ), ծխահարվել է համակարգիչ:
Տեղադրություն




























