Շվեդական TV4 News մասնավոր լրատվական հեռուստաալիքի նորությունների ծրագիրը դադարեցվել է եւ պոռնոֆիլմ հեռարձակվել: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին:
Նորությունների ծրագրի ստուդիայում Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ մոսկովյան թղթակցի հետ զրույցի ժամանակ հանկարծ պատկերը կորել է, իսկ էկրանին պոռնոֆիլմի կադրեր են հայտնվել: Հազարավոր հեռուստադիտողներ սկսել են զանգահարել հեռուստաալիքի խմբագրություն: TV4 News-ի նորությունների բաժնի խմբագիր Անդրեաս Հագլինգը հայտարարել է, որ 10 րոպեանոց դադարն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել սերվերի խփանմամբ:
Սկանդալային միջադեպի անուղղակի պատճառ կարող էր լինել այն, որ TV4 News-ի սերվերը միացված է էրոտիկ բովանդակություն ունեցող զվարճալի հեռուստաալիքի ցանցին, հաղորդում է Daily Mail-ը:
2006 թվականի օգոստոսին նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաեւ շվեդական ТВ 20-ում, Շվեդիայի պետական SVT հեռուստաալիքի նորությունների երեկոյան ծրագրի եթերի ժամանակ: Այդ ժամանակ թողարկման պատասխանատուն նկատել է, որ ստուդիայում, հաղորդավարի հետեւում միացված էկրաններից մեկում պոռնոֆիլմ է ցուցադրվում: Նա ավզել էր ստուդիա եւ անմիջապես անջատել են:











