Բջջային կապի լեհական «Polska Telefonia Cyfowa S.A» («Heyah» ապրանքանիշ) ընկերության գովազդը տարակուսանք է առաջացրել բնակչության շրջանում. վերջինս որոշել է Վլադիմիր Լենինի կերպարն օգտագործել գովազդում:
Էժան սակագներին նվիրված մուլտիպլիկացիոն գովազդում Լենինն ասում է. «Շարունակաեք զրույցը», ինչը, ըստ մտահղացման, պետք է ասոցացվի սոցիալիզմի «էժանության եւ հավասարության» սկզբունքների հետ, հաղոդում է «Ինտերֆաքսը»: Սակայն մուլտիպլիկացիոն կերպարը ընկալվել է որպես վիրավորանք լեհական պատմության նկատմամբ:
Այդ գովազդի դեմ է հանդես եկել ոչ էթիկական եւ գռեհիկ մարքետինգի դեմ պայքարում մասնագիտացած «Քո գործը» հասարակական կազմակերպությունը: Վերջինս մանավորապես խոստացել է «կարմիր տեռորի», «ռազմական կոմունիզմի» մասին դասախոսոթյուն կարդալ PTC-ի աշխատակիցների համար:
Ընկերությունը ստիպված է եղել չեղյալ համարել գովազդը եւ խոստովանել է, որ որեւէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել:











