Հունվարի 2-ին YouTube-ում հայտնվել է տեսահոլովակ՝ «լուսանի ազատագրումը» անվանումով։ Երիտասարդ մարդը՝ տեսնելով թակարդն ընկած լուսանին, նետվում է գիշատչին ազատելու։ Կատվազգին, սակայն, երախտապարտություն չի ցուցաբերում եւ փորձում է կծել իրեն փրկողի ձեռքը։

Մեկ շաբաթվա ընթացքում խրոխտ գիշատչին փրկելու 4 րոպեանոց տեսանյութը հավաքել է ավելի քան 5 մլն. դիտում։

«Ո՞վ է սա։ Սա պարոն Լուսանն է։ Դե ինչ, ինչ-որ ձեւով մենք պետք է թույլ տանք այս «վատ տղային» փախչել։ Նրբիկ փիսիկի նման է»,- ծիծաղով ասել է անահ Բրեթը՝ մոտենալով լուսանին։ Այդ պահին նրա ձայնը խլացրել է ահարկու մռնչյունը։

Ապա երիտասարդն սկսել է «քնքուշ փիսիկի» ազատման գործողությունը, որն իր հերթին թաթով ճանկռտում եւ փորձում էր կծել նրա ձեռքը։ Վերջապես շնորհիվ երկատվող փայտի, լուսանին հաջողվել է սեղմվել գետնին եւ ոտքով բացել որսորդական թակարդը, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։

Կատվազգի կենդանուն ազատություն նվիրելով երիտասարդն ու նրա օպերատորը արդարացիորեն երախտագիտություն էին սպասում նրանից, սակայն լուսանը մռնչյունով  հարձակվել է նրանց վրա։ Ի վերջո Բրեթն ու նրա ընկերը ստիպված են եղել թաքնվել մեքենայում։