Ժերար Դեպարդիեին, ով վերջերս Ռուսաստանի Դաշնության անձնագիր է ստացել, Ռուսաստանում եւ մերձավոր արտերկրում ուղղակի ձեռքից ձեռք են խլում: Դերասանին առաջարկել են զբաղեցնել Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, հրավիրել են գլխավորել Տյումենի Դրամատիկական թատրոնը եւ տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս:

Իսկ օրերս Դեպարդիեն նոր երգ է ձայնագրել Ուզբեկստանի նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի հետ, ով հանդես է գալիս « GooGoosha» կեղծանունով: Լիրիկական «Երկիքնը լռում է» բալադի հեղինակը հենց Գյուլնարան է, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: