Նախընտրական քարոզարշավի ժամանակ` հունվարի 23-ին, Երեւանի էրեբունի վարչական շրջանում Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է յուրահատուկ կերպով հիշվել գեղեցկության սրահներից մեկում, որտեղ եւ մտել է մազերը հարդարելու վարսահարդար Արշակի մոտ:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչու է նա ընտրել քարոզարշավի այդպիսի միջոց, Հովհաննիսյանը պատասխանել է . «Սա իմ անձնական մոտեցումն է նախընտրական քարոզարշավին եւ յուրաքանչյուր քաղաքացու: Ցանկացած նախընտրական ծրագիր այդպես էլ թղթի վրա կմնա, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն իր երկրի մասնիկը չզգա: Ես նախընտրական քարոզարշավի ընթացքում ցանկանում եմ շփվել իմ համաքաղաքացիների հետ, իմանալ նրանց անհանգստացնող խնդիրների մասին, որպեսզի այս ընտրություններից հետո փոխվի նրանց կյանքը: Ես մարդկանց կոչ չեմ անում քվեարկել իմ օգտին, ես կոչ եմ անում քվեարկության օրը գնալ եւ քվեարկել»:
Նա նաեւ նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա չի ներկայացնում նախընտրական ծրագիր, դրանով ակտիվիստներն են են զբաղվում, իսկ նա նախընտրում է ուղղակի շփվել ժողովրդի հետ:











