NEWS.am—ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում զինծառայող է մահացել։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։

Մահացածը պայմանագրային զինծառայող էր 2022 թվականից։

Այս պահին ՊՆ–ն դեռևս դեպքի մանրամասները չի հայտնում, միայն նշեցին, որ սահմանված ընթացակարգերից հետո  հաղորդագրություն կտարածեն։