Հայաստանից ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել Ադրբեջան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհստակեցնելով, թե որքան քանակություն է արտահանվել։

Հարցին՝ այլ ապրանքներ նախատեսվո՞ւմ է արտահանել Ադրբեջան, նա կարճ պատասխանեց. «տեսնենք»։