«Սարդ-մարդ» Ալեն Ռոբերն իրականացրել է այս տարվա իր առաջին վերելքը. նա բարձրացել է Կուբայի մայրաքաղաքի ամենաբարձր շենքը`Habana Libre հյուրանոցը:
126 մ բարձրությամբ 27-հարկանի շենքը Ռոբերը հաղթահարել է 28 րոպեում: Վերելքի ժամանակ նա չի օգտագործել լեռնագնացի հատուկ, ինչպես նաեւ փրկարարական սարքավորումներ: Նրա գոտուն ամրացված է եղել միայն փոքրիկ պայուսակ կավճափոշով, որպեսզի ձեռքերը չսահեն:
Վերելքին հետեւել են տասնյակ ոստիկաններ: Հյուրանոցի մուտքի մոտ հերթապահել է շտապօգնության երկու մեքենա: Շենքի վերեւում հայտնված «սարդ-մարդը» գլխավերեւում բարձրացրել է Կուբայի դրոշը:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ վերելքը պաշտոնապես հավանություն էր ստացել Կուբայի իշխանությունների կողմից:
Առաջին «արտոնվածվերելքը» եղել էր աշխարհի ամենաբարձր շենքի` Դուբայում 828 մ-անոց «Բուրջ Խալիֆա» երկնաքերի հաղթահարումը: Ռոբերը հաղթահարել է ավելի քան 120 բարձունք ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Նյու Յորքի Empire State Building-ը, Փարիզի Էլֆելյան աշտարակը, Մոսկվայի «Դաշնություն» գործարար համալիրի «Արեւմուտք» աշտարակը (242 մ) եւ ՄՊՀ-ի գլխավոր շենքը (182 մ):











