Ջոն Քերրին կրկին անգամ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի երդումը` փետրվարի 6-ին պետքարտուղարությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:
Քերրիին բեմ է հրավիրել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով շատ ջերմ է արտահայտվել նրա մասին եւ վստահություն հայտնել, որ ամենից լավ հենց Քերրին կարող է ներկայացնել ԱՄՆ շահերն արտերկրում:
Քերրին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Սենատում իր գործընկերներին, որոնցից շատերը, այդ թվում Ջոն ՄաքՔեյնը եւ Ռիչարդ Լուգարը, ներկա են եղել արարողությանը, ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը նախկինում զբաղեցրածներին, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին, ԱՄՆ փոխնախագահին եւ իր ընտանիքի անդամներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ամերիկան այսօր չպետք է նահանջի: Մենք պետք է առաջատար մնանք»,-ընդգծել է Քերրին:
Հիշեցնենք, որ Քերրին պետքարտուղար է դարձել դեռեւս նախորդ շաբաթ:











