Ինդոնեզիայի մայրաքաղաքի արվարձաններում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով շուրջ 10 հազար տներ հայտնվել են ջրի տակ: Ջակարտայի մենտրոնը հայտնվել է կես մետր բարձրությամբ ջրի տակ: Մասնավորապես ջրի մեջ են հայտնվել քաղաքապետարանն ու տրանսպորտային հանգույցները:
Տարերային աղետի հետեւանքների վերացման հարցերով Ազգային վարչության մամուլի կենտրոնի ղեկավար Սուտոպա Պուրվո Նուգրոհոն խոստովանել է, որ Ջակարտան չունի բավարար դրենաժային համակարգ, հաղորդում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ հունվարին տեղացած հորդառատ անձրեւները տեղի իշխանություններին ստիպել էին բացել Ջակարտայի միջով հոսող գետերից մեկի մուտքերից մեկը: Ջրի հսկայական հոսքը տապալել էր 50 մետր բարձրությամբ պատնեշը, որի հետեւանքով քաղաքի 44 շրջաններից 27-ը հայտնվել էր 3 մետր բարձրությամբ ջրի տակ: Տարերային աղետին զոհ էր գնացել 67 մարդ:











