ՀԱՀ-ում ձերբակալվածին քարշ են տվել մի քանի հարյուր մետր` կապելով ոստիկանական մեքենայից: Արդյունքում տղամարդը մահացել է: Քննչական վարչությունը փատի առթիվ հետաքննություն է սկսել:
Տեսագրված միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ին Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվող Դավեյթոն քաղաքում, հաղորդում է Associated Press-ը: 27-ամյա տաքսիստ Միդո Մասիան Մոզամբիկից հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ մեքենան սխալ էր կայանել եւ խանգարում էր ճանապարհային ոստիկանությանը:
Ձերբակալության ընթացքում տղամարդը իբր դիմադրություն է ցույց տվել եւ քաշել է ոստիկաններից մեկի զենքը: Ոստիկանները Մասիային կապել են մեքենայից` առանց մտածելու, որ իրենց գործողությունները նկարում են բջջային հեռախոսով:
Սկզբում մեքենան բավական դանդաղ է քաշել տղամարդուն, ապա արագացել: Կասկածյալին տեղափոխել են ոստիկանատուն, որտեղ էլ մի քանի ժամ անց մահացել է:











