Քալիֆորնիայի նահանգի Շերման Օաքսում տարեց ոսկերիչնմ ինքնուրույն կարողացել է ազատվել երկու զինված կողոպտիչներից: Հանցագործները ենթադրել են, որ 80-ամյա տղամարդուն հեշտությամբ կկարողանան վնասազերծել, չկասկածելով, որ գործ ունեն Կորեայում եւ Վիետնամում պատերազմի վետերանի հետ:
«Ես ընդամենը պաշտպանել եմ իմ սեփականությունը»,-ABC News-ին հայտարարել է Riverton Jewelers ոսկերչական խանութի սեփականատեր Չակ Լիրը, խոստովանելով, որ սկզբում գողերին հաճախորդի տեղ է դրել:
Ողջ միջադեպը նկարահանել են անվտանգության տեսախցիկները: Կադրում երեւում է, թե ինչպես է տարեց տղամարդը հարձակվում կողոպտիչների վրա, երբ նրանք սկսում են կոտրել խանութի ապակե դարակները:
Հանցագործներին հաջողվել է փախչել, նրանք վերցրել են մոտ 20 ժամացույց` 80 հազար դոլար ընդհանուր արժեքով:











