Նորզելանդական Air New Zealand ընկերությունը, որը վերջերս օդանավում անվտանգության կանոնների մասին տեսաինստրուկտաժ է ներկայացրել «Մատանիների տիրակալը» ֆիլմի ֆերոսների մասնակցությամբ, նոր «աստղային» տեսահոլովակ է պատրաստել: Նոր տեսահոլովակի հերոս է դարձել բրիտանացի ճանապարհորդ եւ «Ողջ մնալ ամեն գնով» շոուի նախկին հաղորդավար Բեար Գրիլսը:
Նոր տեսահոլովակում ուղեւորների դերում հանդես են գալիս բոյսքաութները, իսկ Բեար Գրիլսը բորտուղեկցորդն է:
Գործողության վայրը դժվար է օդանավ անվանել, քանի որ նստատեղերը սարի վրա են, որտեղից զբոսաշրջային ուղերթի տեսարան է բացվում:
«Նստելուց առաջ ձեր իրերը տեղավորեք դարակում, ընդ որում լեռներում դարակը գտնելը շատ դժվար է»,-կատակում է Գրիլսն ու հավելում. «Թթվածնի դիմակը կարելի է օգտագործել որպես շարժական զուգարան, բայց ավելի լավ է դրանով փակել քիթն ու բերանը եւ ձգել երկու կողմերից»: Քիչ անց նա մտնում է քարանձավ, գետնից վերցնում որդը, փորձում նրա համն ու ցույց տալիս ցուցանակը, որի վրա գրված է «Օդանավում որդեր ուտել չի կարելի»:











