Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում արձանագրվել է Ղրիմի Սիմեիզ քաղաքի ղեկավար Կիրիլ Կոստենկոյի սպանությունը: Այն փետրվարի 28-ին հրապարակել է «Լրոգրողական հետաքննության կենտրոն» ուկրաինական պարբերականը:
Տեսաձայնագրությունն իրականցվել է խորհրդի շենքի առջեւ տեղադրված տեսադիտարկման խցիկների միջոցով: Դրանում երեւում է, թե ինչպես է Կոստենկոյի «Մերսեդեսի» ետեւից կանգառին մոտենում «ՎԱԶ-2101» ավտոմեքենան: Երբ պաշտոնյան դուրս է գալիս, «Ժիգուլիից» էլ դուրս է գալիս ինքձիգով զինված անձն ու կրակ արձակում: Տեսախցիկի ժամանակացույցը ֆիքսել է առավոտյան ժամը 8.41-ը:
Հիշեցնենք, որ Սիմեիզի քաղաքապետն սպանվել էր փետրվարի 26-ին:











