Ֆլորիդա նահանգի Հիլսբորո շրջանի իշխանությունները վախենում են մոտենալ Բրենդոն քաղաքի բնակելի տներից մեկին, որի տակ մարտի 1-ին մեծ փոս էր գոյացել` մահճակալով հանդերձ գետնի տակ քաշելով տանտիրոջը:
Մարտի 1-ին CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ 36-ամյա Ջեֆ Բուշի ննջարանի տակ սողանքի հետեւանքով 30 մ տրամագծով հսկայական փոս էր գոյացել: Մի քանի վայրկյան անց Բուշը հայտնվել էր գետնի տակ: Ըստ տուժածի եղբոր` սկզբում գետնի տակից օգնություն կանչող ճիչեր են լսվել, իսկ հետո Ջեֆը լռել է: Ըստ տեղի հրշեջ ծառայության աշխատակիցների` Բուշը մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 2-ի գիշերը Հիլսբորո շրջանի ղեկավար Մայք Մերիլը հայտնել է, որ տուժածի տանը ոչ ոք չի մոտենում` սողանքը կրկնվելու վախից: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների` նախազգուշական նկատառումներով շրջակայքի բոլոր բնակիչները տարհանվել են:











