Նեապոլում Ֆրանսիայի հյուպատոսության նախկին շենքում փլուզում է տեղի ունեցել` տանիքին գտնվող լողավազանի ծանրության պատճառով: Շենքի ճակատային մասը փլվել է փողոցի երթեւեկելի հատվածի վրա:

Ինչպես հաղորդում է LIfeNews-ը, Ռիվյերա դե Կյայա փողոցի թիվ 72 շենքի տանիքին մեծ լողավազան է եղել, ինչն էլ փլուզման պատճառ է դարձել:

Շենքի մոտ փակել են փողոցը, քանի որ շենքի քարերը լցվել են երթեւեկելի հատված:

Շենքում բազմաթիվ գրասենյակներ են եղել: Այս պահի դրությամբ` տուժածների մասին տեղեկություններ չկան: