Հայկական «Լուռ երկխոսություն» կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում:

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Հովսեփյանը նշեց, որ «Լուռ երկխոսությունը» նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ:

Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների եւս: