Այսօր մարտի 8-ն է, եւ բոլորիս է հայտնի, թե առիթն օգտագործելով` իշխանություններն ինչպիսի շոուներ են կազմակերպելու` ի ցույց դնելու համար, թե հայ կնոջն իրենք ինչպես են մեծարում, այնինչ աղետի գոտում մինչ օրս կան անօթեւան կանայք:

Հազարավոր հայ կանայք մեր շրջապատում, իսկ Գյումրիում` վաղուց բնակության համար ոչ պիտանի դարձած տնակներում, բոլորիս աչքի առաջ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: