Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը եւս անտարբեր չի եղել մարտի 8-ի առթիվ եւ յուրօրինակ ձեւով է շնորհավորել կին վարորդների մարտի 8-ը:
NEWS.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են Երեւան քաղաքի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել կին վարորդներին եւ ծաղիկներ նվիրել: Նկատենք, որ ոստիկանների մարտի 8-յան նվերին է արժանացել նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կինը, թեեւ մեքենան վարել է Անդրիասը:











