Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման եւ Գյումրու «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հերթական բարեգործական այցելությունը կատարեցինք նշված ավան:

Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ սոցիալապես բավականին ծանր պայմաններում բնակվող Ալվարդ Ծառուկյանին: Մեր զրույցի ընթացքում նա մեզ ներկայացրեց տնակն օրինականացնելու խնդրանքով ՀՀ նախագահին գրված դիմում-նամակի պատասխանը: Պատասխանը, ցավոք, բացասական էր: Այս ընտանիքը եւս պետությունից բնակարան չի ստանալու, իսկ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն է:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: