«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Մինչ այդ Բաղրամյան պողոտայում ոստիկանության հետ քաշքշուկի ժամանակ ոստիկանները ծեծի էին ենթարկել նրան:
«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը մեր թղթակցին հայտնել է, որ ոստիկանության բաժին տեղափոխելուց 4 ժամ հետո Արմեն Մարտիրոսյանին պետք է բաց թողնեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը թույլ չի տալիս ընդդիմության երթի մասնակիցներին բարձրանալ Բաղրամյան պողոտայով: Մի պահ ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ հրմշտոց է սկսվել, սակայն ավելի ուշ այն հանդարտվել է:
Ոստիկանությունը ցուցարարներին 15 րոպե ժամանակ է տվել պողոտան ազատելու համար, սպառնալով, որ 15 րոպե հետո բախումներն անխուսափելի կարող են լինել: Հավաքվածները այդ հայտարարությանն արձագանքել են սուլոցներով:












