«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին հաջողվել է համոզել ընդդիմադիրներին մի քանի մետր նահանջել ոստիկանական արգելապատնեշից:

Դիմելով հավաքվածներին` Փոստանջյանն ասաց. «Այն կողմում կանգնածները մեր եղբայրներն են, որոնք ապօրինի հրաման ե ստացել Սերժ Սարգսյանից, , ով ինքն իրեն բանտարկել է Բաղրամյան 26-ում: Մենք այսօր պայքարի ենք ելել, բայց, ցավոք, ոչ բոլորը կարող են անել դա: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր եղբայրների հետ ինչ-որ բան կատարվի»:

Դրանից հետո Փոստանջյանն ու «Ժառանգության» ակտիվիստները կարողացել են ոստիկանական արգելապատնեշից 15-20 մետր hետ քաշել ընդդիմադիրների շարքերը: Բազմության մի մասն էլ վերադարձել է Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տվել  Բաղրամյան պողոտան ազատելու համար, այդ ժամկետը վաղուց լրացել է, բայց ոստիկանությունը ոչ մի ուժային միջոցի չի դիմել: Ցուցարարները ոստիկանների վերջնագիրը սուլոցնելով է արձագանքել: