Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների միջոցառումները փաստացի ավերտվել են: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Հովհաննիսյանի կողմնակիցները նախագահի նստավայրի մոտով, դիմացի մայթով անցել են լուռ, փաստացի առանց վանկարկումների: Նրանց մի մասն սկսել է ցրվել՝ օգտվելով Բաղրամյան պողոտայով տրանսպորտի աշխատանքի վերսկսումից:
Ներկայումս մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի մոտ մնացել են մոտ 20 ընդդիմադիրներ, որոնց շարքում «Ժառանգության» հայտնի անդամներ չկան: Ակցիայի մասնակիցների մյուս մասը Պռոշյան փողոցով իջել է քաղաքի փոքր կենտրոն, դեպի Ազատության հրապարակ:
Բաղրամյան պողոտայում, նախագահական նստավայրի մոտ դեռեւս կան հատուկջոկատայիններ:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











