Ոստիկանությունը Երեւանի փողոցներից 30 մարմնավաճառի է հավաքագրել, որոնցից 20-ը Շենգավիթի բնակիչներ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: 2006թ-ին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետությունում մարմնավաճառության եւ թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր հասարակական կարգի ապահովման եւ Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների հետ համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականցվել է կանխարգելիչ ստուգայց: Ոստիկանության պահպանության պետական գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները շրջել են քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից սպասարկվող վարչական շրջաններում եւ մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հավաքագրվել է 30 մարմնավաճառ:
Նրանցից 20-ը Շենգավիթի բնակիչ են եղել եւ բերման են ենթարկվել Երեւանյան լճի հարակից տարածքից: 4-ը Էրեբունի բնակիչ: Նույնքանը Կենտրոնի, իսկ 2-րը Մալաթիայի: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 179 1 հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ: Մարմնավաճառները ուղարկվել են Առողջապահության նախարարության մաշկավեներաբանական դիսպանսեր համապատսխան ստուգումներ անցնելու:











