Ժողովուրդը չի ների քաղաքական կուսակցությունների խաղերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդն արդեն հաղթել է փետրվարի 18-ին եւ վստահ քայլերով գնալու է այդ հաղթանակն ամրապնդելու ճանապարհով: Խոսելով քաղաքական խաղերի մասին, Հովհաննիսյանն ասել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն բացառեն նման խաղերը:

Րաֆֆի հովհաննիսյանի հանրահավաքն ընթացել եւ ավարտվել է անձրեւի տակ: Առաջիկա շաբաթներին ընդդիմադիր «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական հանդիպումներ կունենա Երեւանի տարբեր շրջանների բնակիչների հետ:

Հաջորդ ուրբաթ, ժամը 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները մտադիր են մեծ հանդիպում անցկացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: