Գյումրիի երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթեւան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի եւ երեք մանկահասակ թոռների հետ: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում ամբողջովին համալրել եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին հանձնել իրենց կորցրած բնակարանի հասցեում հաշվառված ընտանիքի անդամ բոլոր 15 անձերի փաստաթղթերի փաթեթը, ինչի պատճառով պետությունն անցած տարիներին նրանց բնակարան չի հատկացրել: Իսկ նախկին հանրակացարանի այդ շենքը վաղուց վաճառվել է, եւ սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել տարածքը: Մինչդեռ անօթեւան ընտանիքը բնակվելու այլ վայր չունի:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: