Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 10.04-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում մոտակա ժայռից ժայռաբեկոր է կախվել. առկա է քարաթափման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում են եղել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Վանաձորի ուղեմասի աշխատակիցները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փրկարարները պարանների օգնությամբ կարողացել են վերացնել քարաթափման վայրը: Մանրամասները՝տեսանյութում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











