Դաշնակցության համար ի սկզբանե անընդունել է եղել դրամական միջոցների կամ կաշառքի այլ ձեւերով ժողովրդին գրավելը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը՝ ով Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ համամասնական ցուցակում:
«Կարծում եմ, որ ՀՅԴ-ին աջակցում է հայ ժողովրդի այն հատվածը, որի համար շատ կարեւոր են երկրի ճակատագիրն ու ապագան: Այդ տեսանկյունից մեր ընտրազանգվածը շատ կայուն է»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ ժողովւորդը հավատում եւ վստահում է Դաշնակցությանը դեռեւս այն ժամանակներից, երբ այն իշխող կոալիցիայի մաս էր կազմում եւ հանդես էր գալիս կարեւոր օրինագծերով:
Հարցին, թե որ ընդդիմադիր ուժերը կանցնեն Երեւանի ավագանի, Ռուզան Առաքելյանը նախընտրեց կանխատեսումներ չանել:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին:











