Մոսկվայի ոստիկանությունը մայիսի 30-ին գործողություն է իրականացրել քաղաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող տնտեսության տարածքում: ՆԳՆ Մոսկվայի վարչության փոխանցմամբ, ձերբակալվել են 952 մարդ:

Գործողությունն իրականացվել է Դաշնային միգրացիոն ծառայության, թմրանյութերի դեմ պայքարի վարչության եւ ԱԻՆ մասնակցությամբ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժիններ` անձը եւ նախկինում կատարված հանցագործություններին հնարավոր մեղսակցությունը պարզելու համար:

Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի եւ Թուրքիայի քաղաքացիների դեմ վարչական իրավախախտման 117 նյութ է նախապատրաստվել: