Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հրշեջ ծառայության աշխատակից Միխայիլ Ֆեդորչենկոն շենքի բնակիչների աչքի առաջ ծեծել եւ պատուհանից դուրս է նետել իր անչափահաս դստերը: Բարեբախտաբար աղջիկը կենդանի է մնացել եւ կարողացել է պատմել կատարվածի մասին: Երեխան պատմել է, որ հայրը, լինելով անմեղսունակ վիճակում, երկար ժամանակ ծեծել է իրեն եւ հրել ցած:
Բժիշկների փոխանցմամբ, երեխան կոտրվածքներ ունի, լյարդի վնասվածք եւ բազմաթիվ սալջարդեր: Ոստիկանությունը ձերբակալել է հորը: Պարզվել է, որ դեպքի պահին փրկարարը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Նրա արյան մեջ մարիխուանայի եւ հոգեմետ նյութերի հետքեր են գտել:











