Հայաստանի ոստիկաններին հաջողվել է բացահայտվել երկու տարի առաջ կատարված ավազակային հարձակումը, երբ անգամ տուժողը հանցագործության մասին հայտարարություն չէր տվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հունիսի 19-ին ստացված օպերատիվ տվյալներ իրացնելիս ավազակային հարձակում կատարելու կասկածանքով  բերման են ենթարկվել 26-ամյա Կարլեն Ստեփանյանը եւ 27-ամյա Նիկոլայ Գեւորգյանը, որոնք նախկինում դատապարտված են եղել: Նրանք մուտք են գործել Նոր-Նորքի Գայի պողոտայում գործող խանութներից մեկը, դանակի սպառնալիքով  աշխատակցուհուց գողացել են 100 հազար դրամ եւ 1500 դոլար: Ամեն օր չէ, որ նրա մոտ այդքան գումար է եղել: Պարզվել է, որ նրանց ուղղորդել է նախկինում մարդասպանության համար դատված Կարեն Բանդուրյանը, որին ճանաչել է նաեւ տուժողը: Նա եւս բերման է ենթարկվել:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Մանրամասները՝ տեսանյութում: