Վանաձոր քաղաքի ծայրամասային «Տարոն 4» կոչվող թաղամասում օձերն այս տարի կրկին ակտիվացել են: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռի թղթակիցը, նշված թաղամասում կան կիսակառույց բազմաբնակարան շենքերի հիմքեր, որոնք տարիներ շարունակ լցված են անձրեւաջրով եւ նշված վայրում արդեն քանի տարի բնակություն են հաստատել գորտերը, որոնց պատճառով էլ ամեն տարի ջրով լցված շենքի հիմքերը հյուրընկալում են նաեւ սողուններին:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նախորդ տարի բնակիչները  օձեր գտել են թե բակում, թե շքամուտքերում, եւ թե նույնիսկ մեքենայի շարժիչի մեջ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի ֆոտոխցիկն այսօր կրկին նշված վայրում օձ է ֆիքսել: Սողունին վնասազերծել այդպես էլ չի հաջողվել:

Լուսանկարներն ու տեսանյութը`Էդվարդ Արզումանյանի/NEWS.am