Ռուսաստանի Իրկուտսկի մարզի N3 ուղղիչ գաղութի բանտարկյալները հրաժարվել  են ենթարկվել ղեկավարության հրամաններին, պնդում են իրավապահները: Բանտարկյալները նույնիսկ տեսագրություն են տեղադրել համացանցում,  որտեղ գաղութի ղեկավարությունը բանակցություններ է վարում մի խումբ բանտարկյալների հետ:  Կադրից այն կողմ ինչ-որ մեկը կամաց ասում է, որ գաղութում ընդվզում է սկսվել:  Գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ բանակցությունների շնորհիվ խնդիրը լուծվել է: 

N3 գաղութի ընդվզմանը մասնակցում է երեք խումբ, այն սկսվել է հունիսի 23-ից, հայտնում է SakhaLife-ը` վկայակոչելով իրավապաշտպան Նատալյա Զարուբինային: Այն սկսվել էր  «բանտակյալներից մեկի նկատմամբ գաղութի ղեկավարության աշխատակիցների ապօրինի գործողությունների պատճառով»: Ապստամբները ցանկանում են, որպեսզի ղեկավարությունը գաղութի տարածք թողնի իրավապաշտպաններին եւ իրավաբաններին:

NEWSru.com-ը գրում է, որ հունիսի 24-ին գաղութի տարածք էին մտել ԳՎ-ի մի խումբ մասնագետներ, ինչպես նաեւ ԱԻՆ-ի բուժաշխատողներ:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավանության արժանացած «Գենդերային ուսուցման ինտեգրումը Հայաստանի ավագ դպրոցի ուսումնական պլան» ծրագրի շրջանակներում կազմակերպում է կլոր սեղան: