ԱՄՆ-ում ականատեսները նկարահանել են մոտորանավակների մրցավազքի ժամանակ տեղի ունեցած վթարը: Մոտորանավակը ղեկավարողը կորցրել է կառավարումն ու մխրճվել սպորտի սիրահար հանդիսատեսների մեջ:
Այն դուրս է եկել ջրային վազքուղուց եւ խոյահարել հանդիսատեսին:
Ամբողջ արագությամբ ընթացող մոտորանավակին չեն կանգնեցրել անգամ մետաղալարից եւ պլաստիկից պատրաստված արգելքները: Նավակը հաջողվել է կանգնեցնել միայն հանդիսատեսի նստատեղերի մոտ: Բարեբախտաբար հանդիսատեսներից եւ ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Քերծվածքներ ստացել է միայն հանդիսատեսի մեջ գտնվող միայն մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Lifenews.ru-ն:
Մոտորանավակների մրցավազքն ու զվարճանքի այս տեսակը ստեղծվել է 1981թ Նոր Զելանդիայում:











