Նախորդ հանգստյան օրերին սոցցանցերում հրապարակվել է Բեյրութում երիտասարդ կնոջ ինքնասպանության ցնցող տեսագրությունը։
Բեյրութի պերճաշուք թաղամասերից մեկի բնակիչը տեագրել է այն պահը, թե ինչպես է իր կինը ցած նետվում իրենց տան պատշգամբից։ Տեսագրությունում երեւում է, թե ինչպես կինը նստած պատշգամբի ծայրին՝ ոտքերը դեպի փողոց։ Ամուսինը, որը նկարահանում էր տեղի ունեցողն իր բջջայինի տեսախցիկով, հուսահատորեն փորձում է համոզել նրան չմտածված քայլեր չկատարել, փոխանցում է Lifenews.ru-ն։
Տեսագրությունում երեւում է, որ նա ամուսնուն ինչ-որ բան է պատասխանում եւ հետո ցած սահում, ինչի արդյունքում մահանում է։
Բեյրութի ոստիկանությունը ինքնասպանության փաստով հետաքննություն է սկսել։ Ամուսինը ձերբակալվել է։
Հաղորդվում է, որ կինը բարդ հարաբերությունների մեջ է եղել ամուսնու եւ վերջինիս հարազատների հետ։ Նա քանիցս սպառնացել է ինքնասպան լինել։
Հարցաքննությունից հետո ամուսնուն գրավի դիմաց բաց են թողել։ Առայժմ հայտնի չէ արդյոք նրա դեմ մեղադրանք ներակայցվելու է, թե՝ ոչ։











